ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԵՎ ՍՊԻՏԱԿԻ 1988 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՂԲՅՈՒՐ


1990


Պետ. ցուցիչ՝ 1.6.108

Ճարտարապետ՝ Ասլան Մխիթարյան


Հուշաղբյուրը կառուցվել է նախկին Գյուղատնտեսական ինստիտուտի հանրակացարանների շենքի բակում՝ ուսանողների հանգանակությամբ: Նվիրված է Հայոց ցեղասպանության և 1988 թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերին ու Հայրենական մեծ պատերազմում (1941-1945) զոհվածներին:

Ուղղանկյուն ցածր հարթակին տեղադրված պատվանդանին ուղղաձիգ կանգնեցված հուշասյունն ունի հորինվածքային համաչափ լուծում. հատած եռանկյունու տեսք ունեցող հուշապատերը միավորվում են կենտրոնական առանցքով ձգվող մեծ, պարզ խաչի միջոցով: Հուշապատերին փորագրված է. 
ՀԱՅՈՑ                   ՄԵԾ ԵՂԵՌՆ 1915

ԶՈՀԵՐԻ                 ՊԱՏԵՐԱԶՄ

ՀԻՇԱՏԱԿԻՆ      1988  ԵՐԿՐԱՇԱՐԺ:

Վերին աջակողմյան հատվածում պատկերված են պարզ խաչեր: Կոթողը թեթևացնում են մեծ խաչի ստորին թևի երկու կողմերում ստեղծված եռանկյունաձև բացվածքները: Պատվանդանը ձևավորված է փոքր զույգ ցայտաղբյուրներով: Կերտված է մոխրագույն բազալտից: Աչքի է ընկնում վեհությամբ ու պարզությամբ:


Կորյունի փողոց 15