ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ ԿԱՅԱՐԱՆԻ ԲԱՐՁՐԱՔԱՆԴԱԿՆԵՐ
1981
Պետ. ցուցիչ՝ 1.11.1
Քանդակագործ՝ Արտաշես Հովսեփյան
Բարձրաքանդակները
գտնվում են Երևանի մետրոպոլիտենի Սասունցի Դավիթ կայարանի (ճարտարապետներ՝ Բաղդասար Արզումանյան, Սերգեյ
Ներսիսյան, Ռաֆայել Իսրայելյան, կոնստրուկտոր՝ Գերասիմ Գևորգյանը) ստորգետնյա ճեմասրահում՝
կառամատույցից շարժասանդուղք տանող ճանապարհին: Կատարված են ազգային դյուցազնավեպի
թեմաներով՝ «Մեծ Մհերն առյուծի հետ», «Մանուկ Դավիթ և Քուռկիկ Ջալալի», «Դավիթը՝ հովիվ»,
«Փոքր Մհեր»: Կան նաև խոյամարտի տեսարան, արծվաքանդակներ և այլն:
Բարձրաքանդակները
կատարված են տուֆի վրա: Ուշադրություն են գրավում հորինվածքային միասնական, դեկորատիվ-ռիթմիկ
պարզ դասավորությամբ և մոնումենտալ-ոճավոր ձևերով:
Սևանի փողոց 13