ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՎԱՀԱԳՆ ՎԻՇԱՊԱՔԱՂ ՀՈՒՇԱԿՈԹՈՂ
1965
Պետ. ցուցիչ՝ 1.2.15
Քանդակագործ՝ Արա Հարությունյան
Ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան
Հին
հայոց հեթանոսական դիցարանի քաջության, ամպրոպի ու ռազմի աստված Վահագնին նվիրված հուշակոթողը
գտնվում է Երևան-Սևան մայրուղու տեսանելի հատվածում և հանդիսանում է Երևանի հյուսիսային
մուտքը: Անվանել են «Վիշապաքաղ», քանի որ ըստ ավանդության պայքարել է չարն ու խավարը
մարմնավորող վիշապների դեմ։
Հուշարձանը
կանգնեցված է բազալտե ցածր պատվանդանի վրա:
Կոթողի
հարավահայաց մակերեսին քանդակված է փոթորկածին ամպերից վեր կանգնած և եռագլուխ վիշապին
շանթահարող Վահագնը: Վերնամասում Հայաստանի խորհրդանիշ խաղողի տերևաքանդակն է: Հուշակոթողի
թիկունքին փորագրված է Մովսես Խորենացու «Վահագնի ծնունդը» հայ հնագույն առասպելաբանակ
ձոնը: Կառուցված է սրբատաշ կարմիր տուֆից: Բարձրությունը 4 մ է:
Երևան-Սևան մայրուղի