ՊԱՇՏԱՄՈՒՆՔԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ

Card image cap

ԱԲԱՍ ՄԻՐԶԱՅԻ ՄԶԿԻԹ - ՍԱՐԴԱՐԻ ՄԶԿԻԹ


Պարսկական պաշտամունքային ճարտարապետության հուշարձան է: 19-րդ դ. սկիզբ


Պետ. ցուցիչ` 1.6.149

Շինության ավերակները գտնվել են Երևանի նախկին բերդում` Արգիշտի փողոցին հարող տարածքում` բնակելի խիտ կառուցապատման մեջ: Կառուցվել է Երևանի վերջին պարսից սարդար Հուսեին Ղուլի խանի օրոք և կոչվել է Աբաս Միրզայի անունով: Շենքի ճակատներն ու գմբեթը երեսապատված են եղել կապույտ և կանաչ հախճասալիկներով: Ռուսական զորքերի՝ բերդը գրավելուց (հոկտեմբեր, 1827) հետո վերածվել է զինանոցի:
Ճարտարապետ Բորիս Մեհրաբյանի 1906-1911 թթ. կազմած Երևանի հատակագծի վրա նշված է որպես «Ամրոցի մզկիթ» Սարդարի պալատի արևելյան կողմում:
Պարսկական պաշտամունքային ճարտարապետության հուշարձան է:


Արգիշտի փողոց