ՊԱՇՏԱՄՈՒՆՔԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ
ԱՎԱՆԻ ԾԽԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ - ՍՈՒՐԲ ՍՏԵՓԱՆՈՍ
Եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում նախկին Սուրբ Ստեփանոս եկեղեցու տեղում: 19-րդ դ․
Պետ․ցուցիչ՝ 1․2․12
Եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում, հին եկեղեցու տեղում, որն ըստ եկեղեցու հյուսիսային
պատի տակ գտնվող կոթողի պատվանդանի 1436 թ. նվիրատվական արձանագրության՝ կոչվել
է Սուրբ Ստեփանոս։ Վերջինս, հավանաբար, կործանվել է 1679 թ․ Արարատյան դաշտավայրի մեծ
երկրաշարժից։ Եկեղեցին ունեցել է հողածածկ տանիք, որը թիթեղապատվել է 1882 թ.:
Եռանավ սրահ է՝ երկու զույգ սյուներով, բարձր
բեմով, զույգ թաղածածկ ավանդատներով։ Հատակը սալապատ է։ Կամարակապ մուտքերը հարավային
և արևմտյան կողմերից են։ Կառուցված է սրբատաշ տուֆից և բազալտից։ Հարավից և արևելքից
պարսպապատ է։ Հարավային պատի տակ տեղադրված են 16-րդ դ․ գեղաքանդակ խաչքարեր (Սարինի՝ 16-րդ դ., Մահտեսի
Գոհարի՝ 1598, Խանփարի ու Զաքարի՝ 1600)։ Հյուսիսային կողմում կանգնեցված է միջնադարյան
քարգործ վարպետ Մելիքսեթի կերտած խաչքարը՝ 16-րդ դար։
1968 թ. տարածքը բարեկարգվել է: