ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ

Card image cap

Երվանդ Քոչարի թանգարան


Երվանդ Քոչարի թանգարանը տարածաշրջանում պատմական ավանգարդի ուսումնասիրման և պրոպագանդման կարևորագույն կենտրոն է:


Երվանդ Քոչարի թանգարանը ստեղծվել է 1984 թվականին՝ քանդակագործի արվեստանոցի տեղում: Այն տարածաշրջանում պատմական ավանգարդի ուսումնասիրման ու պրոպագանդման եզակի կենտրոն է: Քոչարը Փարիզում (1923-1936) եռանդուն մասնակցություն է ունեցել պատմական ավանգարդ արվեստի կերտման գործում: Նրա փարիզյան շրջանի ստեղծագործական ժառանգությունը պատկանում է ինչպես հայ, այնպես էլ եվրոպական մշակույթին: Ֆրանսիայում նա ստեղծեց պլաստիկ-գեղանկարչական նոր արտահայտչաձև՝ տարածական նկարչությունը, որը արվեստի խոշորագույն տեսաբանների կարծիքով, ավանգարդ արվեստի մեծագույն նվաճումներից է: 1936թ. Քոչարը ստորագրում է «Դիմանսիոնիզմի մանիֆեստը», որը ժամանակի նորագույն գեղագիտական սկզբունքների ազդարարն էր: Բավական է աչքի անցկացնել ստորագրողների ցանկը (Արպ, Դելոնե, Կալդեր, Դյուշան, Կանդիսկի և այլք), և ընթերցողի առջև հառնում է ոչ միայն ավանգարդ կերտողների ընտրանին, այլև Քոչարի արվեստի տեղն ու դերը ժամանակի մեջ և այդ արվեստագետների շարքում: 1936թ. Քոչարը ներգաղթում է ԽՍՀՄ և հայտնվում «Երկաթե վարագույրից» այս կողմ՝ բերելով ժամանակակից արվեստի շունչը, ոգին, մոտեցումները:

ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ


Երվանդ Քոչարի ստեղծագործությունները ներկայացված են աշխարհի բազմաթիվ թանգարաններում, սակայն միայն այստեղ կարելի է հնարավորինս ամբողջական պատկերացում կազմել արվեստագետի անցած ողջ ստեղծագործական ճանապարհի մասին. ցուցադրվում են «Թիֆլիսյան», «Փարիզյան», «Երևանյան» շրջանների գեղանկարներ, գրաֆիկաներ, քանդակներ, սեղմումով գործեր: Միայն այստեղ և Փարիզի Պոմպիդու կենտրոնում կարելի է տեսնել քոչարյան արվեստի այն հրաշքը, որ կոչվում է «տարածական նկարչություն»: Ներկայացված են նաև ավանգարդի մեծերի հետ Քոչարի առնչությունների մասին վկայող հազվագյուտ փաստաթղթեր և մեծարժեք վավերագրեր:

ԺԱՄԵՐԸ ԵՎ ՄՈՒՏՔԸ


Մ.Մաշտոցի պող. 39/12
+37410 529 326