ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ

Card image cap

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԱՐԱՄԲԵՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆ


Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանն ազգային մշակույթի եզակի օջախներից է, որի առաքելությունն է նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների պահպանումը, շարունակականության ապահովումն ու հանրահռչակումը:


Պետ ցուցիչ՝ 1677

Ճարտարապետ՝ Վարազդատ Արևշատյան

Թանգարանի շենքը կառուցվել է 1930-ականներին (ճարտարապետ՝ Վարազդատ Արևշատյան) և նակինում պատկանում էր Գեղարվեստի ինստիտուտին: Վերանորոգումից հետո ինստիտուտի փոքրիկ լսարանները վերափոխվել են լայն և լուսավոր սրահների: Շենքը երկհարկ է՝ կառուցված սրբատաշ տուֆից, միդիս շարվածքով։ Ճակատները ձևավորված են քանդակազարդ խոյակներով պսակված որմնասյուների ռիթմիկ համակարգով, ատամնաշար և տրամատավոր քիվով: Շքամուտքը շեշտված է պարապետով: Շենքի ներքին հարդարման աշխատանքներին իրենց մասնակցությունն են ունեցել մի շարք ժողովրդական վարպետներ: Ինտերիերի որոշ հատվածների յուրատիպ ձևավորումն արդյունք է անվանի նկարիչ ԳրիգորԽանջյանի էսքիզների: Աշխատանքներին մասնակցել են նաև Մարտիրոս Սարյանը, Հակոբ Կոջոյանը, Գաբրիել Գյուրջյանը և այլոք։ Թանգարանն ունի մասնաճյուղ Դիլիջան քաղաքում և Փայտարվեստի ցուցասրահ՝ Երևանի Պարոնյան փողոցում: Այժմ, վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, ժամանակավորապես գործում է միայն Փայտարվեստի ցուցասրահը՝ Պարոնյան 4 հասցեում։


ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Թանգարանը հիմնադրվել է 1978 թվականին՝ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և էթնիկ մշակույթի նվիրյալ Հովհաննես Շարամբեյանի ջանքերով։ Հավաքածուի հենքը կազմում են ազգագրագետ, բանահավաք Հաբեթնակ Բաբայանի ջանքերով դեռևս 1937 թվականին հիմնադրված Ժողովրդական ստեղծագործության տան ցուցանմուշները: Թանգարանի հավաքածուն ընդգրկում է փայտի, մետաղի և քարի գեղարվեստական մշակման, ասեղնագործության և ժանեկագործության, գորգագործության և կարպետագործության, խեցեգործության նմուշներ, ինչպես նաև ինքնուս նկարիչների գեղանկարներ: 

ԺԱՄԵՐԸ ԵՎ ՄՈՒՏՔԸ



Աբովյան փող. 64
+37410 569 380, +37410 569 383