ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ


1974


Պետ. ցուցիչ՝ 1.7.6
Քանդակագործ՝ Թորգոմ Չորեքչյան

1915 թ. Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած արևմտահայ տաղանդավոր բանաստեղծ Դանիել Վարուժանի (Չպուգքարյան) կիսանդրին գտնվում է Սեբաստիայի փողոցում, բանաստեղծի անունը կրող N 89 հիմնական դպրոցի բակում:

Բրոնզե կիսանդրին կանգնեցված բազալտե բարձր պատվանդանի վրա, ունի 1.25 մ բարձրություն: Վարուժանը պատկերված է կիսաթեք դիրքով, բաճկոնով ու փողկապով: Դիմագծերը ռեալիստական են, ընդգծված են կերպարի ուժն ու ազնվությունը: Պատվանդանի դիմային մակերեսին փորագրված է բանաստեղծի ինքնագիրը և կիսանդրու ստեղծման տարեթիվը.

ԴԱՆԻԷԼ ՎԱՐՈՒԺԱՆ
ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾ ԹՈՐԳՈՄ ՉՈՐԵՔՉՅԱՆ, 1972:


Սեբաստիայի փողոց 19