ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ

Card image cap

ԳԵՐԵԶՄԱՆՈՑ


XVII-XIX դդ.


Պետ ցուցիչ՝ 112538

 

Քանաքեռի Սբ. Աստվածածին եկեղեցու շուրջ տարածվող գերեզմանոցի՝ դեպի արևելք ձգվող հատվածն է, որն առանձնացվել է նրանից բնակելի կառուցապատման հետևանքով: Տեղում կան ուղղանկյունաձև, օրորոցաձև տապանաքարեր՝ պատրաստված գորշ և դարչնագույն տուֆից: Մի մասն արձանագիր է, թեքված կամ տեղաշարժված: Արևմտյան և արևելյան ճակատները հարդարված են պարզ խաչերով ու ծաղկաքանդակներով:

Եկեղեցուց մոտ 50 մ արևելք՝ Ծարավ աղբյուրի փողոցի 22 ա բնակելի տանը կցակառուցված Թուխ Մանուկ սրբատեղիի արևմտյան պատին ներքուստ ագուցված են XVII դ. երկու գեղաքանդակ խաչքարեր: Ձախակողմյանը մեծ է, արձանագիր՝ կանգնեցված Սաթփաշի և Բեկիսուլթանի հիշատակին:

Խաչքարերը հողմնահարված են, մոմի մրից սևացած: Գերեզմանոցը զբաղեցնում է մոտ 50 x 50 մ տարածք:                                    

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Զաքարիա Քանաքեռցու 68 փ.