ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԿԱՐԳԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ 30-ԱՄՅԱԿԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ


1950


Պետ. ցուցիչ՝ 1.6.127

Ճարտարապետ՝ Արշավիր Մինասյան

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 30-ամյակին նվիրված հուշարձանը գտնվում է Ծովակալ Իսակովի պողոտայի և Նորագյուղ թաղամաս տանող ավտոճանապարհի հատման հատվածում՝ Հրազդան գետի աջափնյա բարձունքին:
Հուշարձանի հարևանությամբ՝ փոքր-ինչ ներքև, տեղադրվել է խորհրդային նավատորմի հայ ծովակալ, ԽՍՀՄ հերոս, ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ Հովհաննես Իսակովի 6 մ բարձրությամբ բրոնզաձույլ արձանը (ճարտարապետ՝ Լևոն Մկրտչյան, քանդակագործներ՝ Գևորգ Գևորգյան, Ռոբերտ Բալայան): 


Իսակովի պողոտա