ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ
Հովհաննես Թումանյանի թանգարան
Հովհաննես Թումանյանի թանգարանը պահպանում և ցուցադրում է մեծանուն բանաստեղծի գրական և նյութական ժառանգությունը:
1949
թվականին՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան 80-ամյակի առթիվ, նրա հիշատակը հավերժացնելու,
գրական ու նյութական ժառանգությունը պահպանելու նպատակով, Հայաստանի կառավարությունը,
Կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունովի ղեկավարությամբ, որոշում ընդունեց
Երևանում թանգարան կառուցելու մասին:
1953
թ. ապրիլի 5-ից, Երևանի Մոսկովյան 40 հասցեում, ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի նախագծով
բացվեց անվանի գրող, թարգմանիչ, հեքիաթագիր Հովհաննես Թումանյանի թանգարանը, որտեղ
պահվում է ավելի քան 19 000 ցուցանմուշ:
Դեպի
թանգարան տանող 54 աստիճանները խորհրդանշում են բանաստեղծի կյանքի տարիները: Շքասանդուղքի ձախակողմյան
հենապատին ամրացված է Հովհաննես
Թումանյանի բարձրաքանդակը (քանդակագործ՝ Ղուկաս
Չոիբարյան, բրոնզ, 1971):
ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Հովհաննես Թումանյանի թանգարանը, վերանորոգման և վերակառուցման աշխատանքներով պայմանավորված, Մոսկովյան 40 հասցեի փոխարեն իր ժամանակավոր գործունեությունը ծավալում է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի շենքում։ Ցուցադրությունը ներկայացված է երկու հարկերում։ Առաջին հարկի ցուցադրությունը կոչվում է «Թումանյանը ընթերցող»։ Ներկայացված են գրողի գրապահարանները, նրա թիֆլիսյան բնակարանի հյուրասենյակից մի գողտրիկ անկյուն և այլ ցուցանմուշներ։ Երկրորդ հարկի ցուցադրությունը նվիրված է «Վերնատան» գործունեությանը։ Այստեղ դարձյալ վերարտադրվել են Թումանյանի թիֆլիսյան վերջին բնակարանից տարբեր հատվածներ։