ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ՀՈՒՇԱՐՁԱՆ «Ո՛Չ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ» («ԹՈՂ ԵՐԲԵՔ ՊԱՏԵՐԱԶՄ ՉԼԻՆԻ»)


1977 թ.


Պետ. ցուցիչ՝ 1.12.10.4

Ճարտարապետ՝ Ֆելիքս Զարգարյան

Քանդակագործ՝ Վահան Խաչիկյան

Հուշարձանը գտնվում է Ազատության պողոտա, 2 հասցեում՝ Հաղթանակ զբոսայգու ծառուղիներց մեկում: Կերտվել է 1974 թ., տեղադրվել՝ 1977 թ.: Քանդակի հեղինակներն են՝ ճարտարապետ Ֆելիքս Զարգարյանը և վաղամեռիկ քանդակագործ Վահան Խաչիկյանը, ում  Խաղաղության պաշտպանության խորհրդային կոմիտեն 1975 թ. հետմահու արժանացրել է հուշամեդալի:

Բազալտով սալարկված կլոր հարթակի կենտրոնում բարձրանում է Արմավիրի նարնջագույն տուֆից կերտված քանդակագործական մոնումենտալ հորինվածքը: Այն բաղկացած է բռունցքները սեղմած և բաց ափերը վեր պարզած ձեռքերից: Հուշարձանի հիմքի կողային քարերից մեկի վրա հայերենով և ռուսերենով գրված է՝ «ԹՈՂ ԵՐԲԵՔ ՊԱՏԵՐԱԶՄ ՉԼԻՆԻ, ԹՈՂ ՈՉ ՈՔ ՈՐԴԻ ՉԿՈՐՑՆԻ»: Մեկ այլ քարի վրա փորագրված է քանդակագործի անունը՝ ՎԱՀԱՆ ԽԱՉԻԿՅԱՆ:

Քանդակի բարձրությունը 8,2 մ է, այն նման է կոտրված ճյուղերով ծառի: Հեղինակն այդպես է պատկերացրել և մեկնաբանել պատերազմը: Հսկայական մերկ, մկանուտ ձեռքերը կարծես աղաղակում են պատերազմի սարսափների մասին և խաղաղության կոչ են անում: Ձեռքերի արտահայտչականությունն առավել ընդգծվում է դրանց ողորկության և հիմքի քարերի պակաս սրբատաշության հակադրությամբ:

Հուշարձանը հակապատերազմական քարոզչության վառ օրինակ է:

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Հաղթանակի զբոսայգի