ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ԲԱՆՎՈՐ ԵՎ ԿՈԼՏՆՏԵՍԱԿԱՆ
1956
Պետ. ցուցիչ՝ 1.6.67.1
Քանդակագործ՝ Երվանդ Քոչար
Բրոնզաձույլ
քանդակը ներկայացնում է մեջք մեջքի տված բանվորին ու կոլտնտեսուհուն, որոնք աջ ձեռքերը
վեր պարզած, գլխավերևում ջահ են պահում` կազմելով միասնական խորհրդանշանական կերպար
(2004 թ. ջահն այլևս չկա): Ընդ որում, միաձույլ են միայն նրանց մեջքերը, իսկ դիմային
կողմերից դրանք պլաստիկորեն առանձնացված են: Կոլտնտեսուհին ծոծրակի վրա հանգուցված
գլխաշորով է` հագին թեթև, պարզ զգեստ, որն ընդգծում է մարմնի ձևերը: Դիմագծերը կոպիտ
են: Ձախ ձեռքով նա պահում է խնձորներով ծանրաբեռնված ճյուղը, ոտքերի մոտ խաղողով զամբյուղն
է՝ կոլտնտեսական աշխատանքի խորհրդանիշները: Տղամարդը պատկերված է կարճ թևքերով վերնաշապիկով,
ձախ ձեռքը գոտկատեղին: Ձախ ոտքը հենել է մեխանիզմին, ոտքերի տակ մուրճն է՝ բանվորի
աշխատանքի խորհրդանիշը: