ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԵՎ ԱՅԳԻՆԵՐ

Card image cap

ՄՈՎՍԵՍ ԳՈՐԳԻՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԶԲՈՍԱՅԳԻ


2013 թ.


Գտնվում է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի բնակելի հատվածում: Զբաղեցնում է Շիրակի փողոցի առաջին և երկրորդ նրբանցքների միջև ընկած 6000 քառ. մ մակերեսով հատվածը: Բարեկարգվել է 2013 թ.՝ քաղաքապետարանի կողմից իրականացված բակային տարածքների համալիր բարեկարգման ծրագրի շրջանակներում: Հիմնվել է ջրավազանով, սալապատ անցուղիներով հանգստյան գոտի (զբոսայգի), որը Երևանի քաղաքային ավագանու 2013 թ. դեկտեմբերի 25-ի արտահերթ նիստում անվանակոչվել է ի հիշատակ ՀՀ ազգային հերոս, անկախության առաջամարտիկ, Անկախության բանակի հիմնադիրներից Մովսես Գորգիսյանի (1961-1990) անվամբ: 1988 թ. մայիսի 28-ին Մովսես Գորգիսյանն առաջինն է ծածանել հայկական եռագույնը Ազատության հրապարակում: 2014 թ. այստեղ տեղադրվել է հերոսի մարմարե կիսանդրին: Պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2014 թ. հուլիսի 8-ին: Կիսանդրու հեղինակն է քանդակագործ Հայկ Թոքմաջյանը:

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Շենգավիթ վարչական շրջան