ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ՀՈՒՇԱՐՁԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏՈՒՄ ԶՈՀՎԱԾ ՕԴԱՉՈՒՆԵՐԻՆ


1985 թ.


Պետ. ցուցիչ՝ 1.11.13

Ճարտարապետ՝ Հովհաննես Բերբերյան

Քանդակագործ՝ Միքայել Ջաղացպանյան

Հուշարձանը գտնվում է Արշակունյաց պողոտայի վերջնամասում՝ «Էրեբունի» օդանավակայանի մոտ: Այն բաղկացած է հարթակի վրա կանգնեցված և օդանավ հիշեցնող զույգ կոթողներից և ետնամասում կառուցված հուշապատից: Աջակողմյան կոթողի վրա ամրացված են թռչող կռունկների քանդակներ: Ձախակողմյան կոթողի վրա հավերժության նշան է: Հուշապատն ունի բարդ թեմատիկ լուծում: Վերին եզրագծով ձգվում է երկլեզվյան արձանագրությունը՝ «ՈՉ ՈՔ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ, ՈՉԻՆՉ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ. НИКТО НЕ ЗАБЫТ, НИЧТО НЕ ЗАБЫТО. 1941-1945»: Նրանից ներքև հարթաքանդակներ են (մուրճ ու մանգաղ, արծիվ, խաղող, նուռ, պատերազմական պատկեր և այլն):

Կոթողները բետոնից են՝ երեսապատված սպիտակ ցեմենտով: Հուշապատը տուֆակերտ է, չափերն են՝ 25 x 4 մ:

Հուշարձանը հարգանքի տուրք է պատերազմում զոհված օդաչուներին:       

 «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Արշակունյաց պող.