ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ՀՆՁԱՆ N 8 ԴԱԼՄԱՅԻ ԱՅԳԻՆԵՐՈՒՄ


XIX դ.


Գտնվում է այգու հյուսիսային մասում։

Կառուցվել է XIX դարում, երբ Երևանի վերջին պարսից սարդար Հուսեյն Ղուլի խանի (1807–1828) օրոք վերագործարկվել է Դալմայի ջրանցքը, հիմնվել են նոր այգիներ, զարգացել են խաղողագործությունն ու գինեգործությունը, կառուցվել են բազմաթիվ հնձաններ ու մառաններ։

Ունի արևելք-արևմուտք ձգված ուղղանկյուն հատակագիծ։ Ավերված է։ Կիսաքանդ վիճակով պահպանվել է արևմտյան պատը։ Հյուսիսային, արևելյան և հարավային պատերը պահպանվել են հատվածաբար։ Մուտքը չի ընդգծվում, հավանաբար, եղել է հարավից։ Ծածկը քանդված է. ամենայն հավանականությամբ, եղել է թաղակապ։ Ներսը լցված է փլատակներով, և խաղողի ճզմման ավազան կամ այլ մանրամասներ չեն երևում։

Կառուցված է անմշակ բազալտից։ Հյուսիսային կողմում պահպանվել են խաղողի թմբային այգիներ։


Դալմայի այգիներ