ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ՀՆՁԱՆ N 7 ԴԱԼՄԱՅԻ ԱՅԳԻՆԵՐՈՒՄ


XIX դ.


Գտնվում է այգու հյուսիսային մասում։

Կառուցվել է XIX դարում, երբ Երևանի վերջին պարսից սարդար Հուսեյն Ղուլի խանի (1807–1828) օրոք վերագործարկվել է Դալմայի ջրանցքը, հիմնվել են նոր այգիներ, զարգացել են խաղողագործությունն ու գինեգործությունը, կառուցվել են բազմաթիվ հնձաններ ու մառաններ։

Ունի արևելք-արևմուտք առանցքից թեթևակի շեղված ուղղանկյուն հատակագիծ։ Ավերված է։ Հստակ գծագրվում է կիսով չափ պահպանված հարավային պատը և մուտքի կամարակապ բացվածքի վերնամասը։ Մյուս պատերի մնացորդները ծածկված են քարահողային լիցքով։ Մուտքը չի ընդգծվում։ Ծածկը քանդված է. ամենայն հավանականությամբ, այն եղել է թաղակապ։ Ներսը լցված է փլատակներով, և խաղողի ճզմման ավազան կամ այլ մանրամասներ չեն նկատվում։

Կառուցված է անմշակ և կոպտատաշ բազալտից։ Հյուսիսային կողմում պահպանվել են խաղողի թմբային այգիներ։


Դալմայի այգիներ