ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ
1957
Գտնվում
է Մոսկովյան, Ստեփան Զորյան և Ալեքսանդր Սպենդիարյան փողոցների միջանկյալ հատվածում։
Շենքը
նախագծվել է 1948–1950 թթ.։ Շինարարությունը իրականացվել է չորս փուլով և ավարտվել
է 1957 թ.։ Կառուցել է Գյումուշ ՀԷԿ-ի շինարարական կազմակերպությունը և նախատեսված
է եղել ՀԷԿ-ի աշխատակիցների համար։ Էներգետիկներից բացի, շենքում բնակվել են նաև արվեստի
գործիչներ և բարձրասիճան պաշտոնյաներ։
Շենքի
ընդարձակ պատշգամբներով բնակարաններից մեկում նկարահանվել են Էդմոն Քեոսայանի «Տղամարդիկ»
ֆիլմի (1972) տեսարանները։
Երևանի
1950-ական թթ. կառուցված լավագույն շինություններից է։ Բաղկացած է 13 սեկցիայից և
147 բնակարանից։ Շքամուտքերի հարդարանքում օգտագործված են միջնադարյան հայկական ճարտարապետության
տարրեր։ Ճակատի դեկորատիվ հարդարանքը՝ խոյակները, կամարաղեղները և քիվերը, կապված են
Ալեքսանդր Թամանյանի նախագծած շենքերի գեղարվեստական լուծումների հետ։