ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ


1957


Պետ. ցուցիչ՝ 1.6.45
Ճարտարապետ՝ Գևորգ Թամանյան
Կոնստրուկտոր՝ Լ. Զարաֆյան

Գտնվում է Մոսկովյան, Ստեփան Զորյան և Ալեքսանդր Սպենդիարյան փողոցների միջանկյալ հատվածում։

Շենքը նախագծվել է 1948–1950 թթ.։ Շինարարությունը իրականացվել է չորս փուլով և ավարտվել է 1957 թ.։ Կառուցել է Գյումուշ ՀԷԿ-ի շինարարական կազմակերպությունը և նախատեսված է եղել ՀԷԿ-ի աշխատակիցների համար։ Էներգետիկներից բացի, շենքում բնակվել են նաև արվեստի գործիչներ և բարձրասիճան պաշտոնյաներ։

Շենքի ընդարձակ պատշգամբներով բնակարաններից մեկում նկարահանվել են Էդմոն Քեոսայանի «Տղամարդիկ» ֆիլմի (1972) տեսարանները։

Երևանի 1950-ական թթ. կառուցված լավագույն շինություններից է։ Բաղկացած է 13 սեկցիայից և 147 բնակարանից։ Շքամուտքերի հարդարանքում օգտագործված են միջնադարյան հայկական ճարտարապետության տարրեր։ Ճակատի դեկորատիվ հարդարանքը՝ խոյակները, կամարաղեղները և քիվերը, կապված են Ալեքսանդր Թամանյանի նախագծած շենքերի գեղարվեստական լուծումների հետ։


Մոսկովյան փող. 31