ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
ԽՆԿՈ ԱՊՈՐ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՇԵՆՔ
1980
Ճարտարապետներ՝ Լևոն Ղալումյան, Ռուզան Ալավերդյան
Շենքի
հատակագծային կառուցվածքը քառակուսի սրահի շուրջ դասավորված համանման չորս ծավալներ
են (12 × 12 մ), որոնցից յուրաքանչյուրում տեղավորված է մեկ ընթերցասրահ։ Պատերը հարդարված
են հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին վերաբերող թեմատիկ որմնանկարներով (հեղինակ՝
Ռուբեն Ղևոնդյան)։ Կան երաժշտության, հեքիաթի և միջոցառումների սրահներ, որոնք հարդարված
են քանդակազարդ փայտե բեկորներով։
Սրբատաշ ճակատներին առանձնանում են կլոր պատուհանները, որոնք զուգակցվում են ներքևի
հարկերի որոշակի հորինվածքով խմբավորված ուղղանկյուն պատուհանների հետ։
Տերյան
փողոցին ուղղված ճակատին առանձնանում է գլխավոր մուտքի հարթաքանդակ փայտե դուռը
(1982, քանդակագործ՝ Վլադիմիր Պետրոսյան)։
Շենքի
եզրապատված հարթ տանիքն օգտագործվում է որպես բացօթյա ժամանցի վայր։
Կառուցված
է բաց օքրայագույն ֆելզիտից։ Ներքին մակերեսների հարդարման մեջ օգտագործվել է մարմար։
Շենքի ճարտարապետներ
Լևոն Ղալումյանն ու Ռուզան Ալավերդյանը 1981 թ. արժանացել են ՀԼԿԵՄ մրցանակի։
Տերյան փողոց 42/1