ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ՓԱՆՈՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ ԵԿԱՄՏԱԲԵՐ ՏՈՒՆԸ


1882


Պետ. ցուցիչ՝ 1.6.206.1

Տունը գտնվում է Արամի փողոցում։

Միահարկ, ուղղանկյուն հատակագծով, սենյակների երկշարք դասավորությամբ կառույց է։ Բացվածքները դիրքորոշված են դեպի հյուսիս-արևելք (փողոց) և հարավ-արևմուտք (բակ)։ Նույն կողմից՝ ետնամասի ամբողջ ճակատով ձգվում է սրահը։

Շենքն ունի երկու մուտք. ձախից՝ առանձնատան բակ տանող երթանցն է, աջից՝ շքամուտքը. երկուսն էլ կամարակապ են։ Պատուհանները աղեղնաձև են՝ կամարակապ։ Պատի վերին մասը ընդգծված է ձգագոտիներով։ Կառուցվածքային համակարգում հիմնական կրող տարրերն են քարե պատերը՝ շարված խառնաշաղախով։ Փողոցահայաց գլխավոր ճակատի շարվածքում օգտագործված է սրբատաշ տուֆ։ Ծածկերը հարթ են, փայտե։ Տանիքը թեք է՝ թերթաքարով ծածկված։


Արամի փող. 7