ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ
XIX դ. վերջ
Պետ. ցուցիչ՝ 1.6.200.2
Տունը
գտնվում է Տիգրան Մեծի պողոտայում։
Երկհարկանի
է՝ նկուղով։ Ունի կարճ թևերով П-աձև հատակագիծ։
Կից սենյակների երկու շարքերը տեղավորված են շենքի երկարական առանցքի երկայնքով և ուղղված
են հակառակ կողմեր՝ արևմուտք (փողոց) և արևելք (բակ)։ Գլխավոր մուտքը փողոցի կողմից
է ։
Ճարտարապետական
հորինվածքում առանձնանում է առաջին հարկը, որտեղ կենտրոնացված են բազմաթիվ գեղարվեստական
տարրեր։ Հորինվածքի հիմքը կազմում է ուղղանկյուն բացվածքների շարքը, որոնք ունեն ունկաձև
շրջակալներ։ Գոտիներով բաժանված պատուհանների տակ տեղադրված են քիչ դուրս եկած ուղղանկյունաձև
հարթություններ։ Հարթ որմնախարսխի մեջ բացված է նկուղի ոչ բարձր դուռը։
Երկրորդ
հարկը, առաջինի համեմատ, ունի ավելի պարզ լուծում․ ուղղանկյուն պատուհանները ձևավորված են շրջակալների
ուրվագծերով։ Միջհարկային ծածկը ընդգծված է ատամիկներով մշակված քիվով։ Շենքն ավարտվում
է պսակող քիվով։ Պատի դեկորատիվ մշակման մեջ ժապավենաձև կիրառված է կոպտատաշ քարը։
Կառուցվածքային
համակարգը կազմված է միդիս շարվածքով կրող քարե պատերից։ Փողոցի ճակատում օգտագործված
է երևանյան սրբատաշ տուֆ։ Ծածկը հարթ է՝ փայտյա կառուցվածքով։ Տանիքը թեք է՝ մետաղյա
ծածկով։