ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
«ՀԱՅԷՆԵՐԳՈՅԻ» ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
1940
Պետ. ցուցիչ՝ 1.6.166
Ճարտարապետ՝ Հովհաննես Մարգարյան
Շենքը
գտնվում է Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում: Կառույցը բաղկացած է բնակելի
և վարչական սիմետրիկ մասերից, որոնք միմյանց միանում են բազմանիստ աշտարակաձև ծավալով:
Վարչական մասում ծառայողական սենյակները դասավորված են միջանցքի երկու կողմերում: Բնակելի
մասը սովորական բազմասեկցիոն տիպի է՝ երկու մուտքով: Արտաքին ծավալատարածական լուծումը
սիմետրիկ է (բացառություն են կազմում բնակելի մասի կողային ճակատի լայն պատշգամբները):
Շենքի երկու մասերն էլ քառահարկ են և ունեն ընդհանուր քիվ, որն անցնում է նաև աշտարակաձև
ծավալի վերնամասով։
Ճակատները
լուծված են ռիթմիկ հերթագայությամբ քարե որմնասյուներով, որոնք ավարտվում են դասական
օրդերի խոյակներով: Աշտարակաձև մասի նիստերը ստեղծում են ջլատված որմնասյուներ: Միջնապատերը
երեսապատված են գորշ ցեմենտով: Շենքի ճարտարապետության մեջ օգտագործված են դասական
ֆորմալ-հորինվածքային ձևերը:
1971
թ. բակի ճակատի կողմից կառուցվել է 2-րդ հարկի մակարդակին հավասար մի ծավալ, որտեղ
գտնվել է դիսպետչերական ծառայության սրահը:
Մինչպատերազմյան
ժամանակաշրջանի (1941-1945 թթ. առաջ) Երևանի ինքնատիպ շինություններից է, վարչական
և բնակելի մասերը մի ընդհանուր
ծավալի մեջ մեկտեղելու հաջողված օրինակ: