ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՇԵՆՔԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ: ՈՒՐՈԼՈԳԻԱՅԻ ԿԵՆՏՐՈՆ


1927-1937


Ճարտարապետ՝ Ալեքսանդր Թամանյան


Նախկինում՝ ՖԻԶԻՈԹԵՐԱՊԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ

Գտնվում է Աբովյան փողոցում: Նախապես եղել է երկհարկանի, 1932 թ. կառուցվել է երրորդ հարկը: Հատակագիծն ուղղանկյուն է (66 × 20 մ)՝ միջնամասում շեշտված կիսաշրջանաձև լուծումով, որտեղ գտնվում է գլխավոր մուտքը։

Շենքը Երևանի գլխավոր հատակագծի հյուսիսային մասում տեղակայված քաղաքաշինական հանգույցի հիմնական կառույցներից է, հանգույց, որտեղ Ալեքսանդր Թամանյանի նախագծով նախատեսված էր կառուցել կրթական և բժշկական հաստատություններ:


Աբովյան փող. 54