ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՇԵՆՔԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ: ՈՒՐՈԼՈԳԻԱՅԻ ԿԵՆՏՐՈՆ
1927-1937
Ճարտարապետ՝ Ալեքսանդր Թամանյան
Նախկինում՝ ՖԻԶԻՈԹԵՐԱՊԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ
Գտնվում
է Աբովյան փողոցում: Նախապես եղել է երկհարկանի, 1932 թ. կառուցվել է երրորդ հարկը:
Հատակագիծն ուղղանկյուն է (66 × 20 մ)՝ միջնամասում շեշտված կիսաշրջանաձև լուծումով,
որտեղ գտնվում է գլխավոր մուտքը։
Շենքը
Երևանի գլխավոր հատակագծի հյուսիսային մասում տեղակայված քաղաքաշինական հանգույցի հիմնական
կառույցներից է, հանգույց, որտեղ Ալեքսանդր Թամանյանի նախագծով նախատեսված էր կառուցել
կրթական և բժշկական հաստատություններ:
Աբովյան փող. 54