ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ


1965


Պետ. ցուցիչ՝ 1.6.90

Ճարտարապետ՝ Էդմոնդ Տիգրանյան
Մասնակցությամբ՝ ճարտարապետ Ա. Զաքյանի


Երևանի պետական համալսարանը հիմնադրվել է 1919 թ. մայիսի 16-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության Կառավարության որոշմամբ։ Առաջին անգամ բացվել է 1920 թ. հունվարի 31-ին Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի), ապա տեղափոխվել Երևան Ուսուցչական սեմինարիայի վերանորոգված սև շենք (Աբովյան 52): 1920 թ. խորհրդայնացումից հետո վերանվանվել է Երևանի ժողովրդական համալսարան և պաշտոնապես բացվել 1921 թ. հունվարի 23-ին։ Առաջին ռեկտորը եղել է պատմաբան Հակոբ Մանանդյանը։ 1923 թ. ստացել է պետական մայր բուհի կարգավիճակ՝ դառնալով ՀԽՍՀ առաջին բարձրագույն ուսումնական հաստատությունը։

Ալեք Մանուկյան 1 հասցեում ԵՊՀ-ի նոր համակառույցի շինարարությունը սկսվել է 1952 թ.: 1965 թ. համալսարանը հիմնականում տեղափոխվել է նոր կառուցված շենք: 1973-1976 թթ. կառուցվել է բանասիրական, օտար լեզուների և արևելագիտության ֆակուլտետների մասնաշենքը, 1976-1981 թթ.՝ սպորտային համալիրը, 1994 թ.՝ գրադարանի մասնաշենքը (ճարտ.՝ Լ. Բաբայան, հարթաքանդակների հեղ.՝ Վ. Ղազարյան):                                                                         

Կառուցված է Անիի սրբատաշ տուֆով: Ներքին հարդարման համար օգտագործվել է տրավերտին, սև և սպիտակ մարմար:

Գլխավոր նախասրահում դրված են համալսարանի հիմնադիր պրոֆեսորների՝ Հակոբ Մանանդյանի, Ստեփան Ղամբարյանի, Լեոյի (Առաքել Բաբախանյան), Հրաչյա Աճառյանի, Վահան Արծրունու, Մանուկ Աբեղյանի կիսանդրիները: Բակում տեղադրված են Մեծ հայրենականում զոհված համալսարանականների հուշաղբյուրը, ՀՀ Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի Ուխտասար հնավայրից տեղափոխված ժայռապատկերներ (մ.թ.ա. IV հազ. II կես - III հազ. I կես), Արցախյան ազատամարտում զոհված մտավորա­կան­­ներին և ԵՊՀ ուսանողներին նվիրված խաչքարը (1996), Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի հուշարձանը (2002), Անանիա Շիրակացու արձանը (1999), XIII դ. խաչքար՝ ի հիշատակ 2020 թ. արցախյան 44-օրյա պատերազ­մում զոհված համալսարանականներին:


Ալ. Մանուկյան 1