ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԱՄԱԿԱՌՈՒՅՑ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ, ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ


1926, 1933-1971


Պետ. ցուցիչ՝ 1.6.88
Ճարտարապետներ՝ Ալեքսանդր Թամանյան, Արտաշես Մամիջանյան

Համակառույցը գտնվում է Տերյան փողոցում: Զբաղեցնում է Քանաքեռի սարահարթի ստորոտին գտնվող Ուսանողական թաղամասի հյուսիսարևմտյան հատվածը:

Համալիրի տեղադրությունը որոշվել է 1924 թ. կազմված Երևանի գլխավոր հատակագծով (ճարտարապետ՝ Ալեքսանդր Թամանյան):

Շինարարությունը սկսվել է 1926 թ. քիմիական ֆակուլտետի մասնաշենքի կառուցմամբ: 1929 թ. կառուցվել է վարչական մասնաշենքը: Առաջին կառույցներից են նաև նախկին ուսանողական հանրակացարանները (1930-ական թթ.), որոնցից մի քանիսը հետագայում քանդվել են, և դրանց տեղում կառուցվել են նոր մասնաշենքեր:

1953-1963 թթ. կառուցվել է ինստիտուտի գլխավոր մասնաշենքը, 1960-ական թթ. վերջին՝ գիտահետազոտական մասնաշենքը, իսկ 1971 թ.՝ ռադիոէլեկտրոնիկայի մասնաշենքը: 1980-ական թթ. կառուցվել են գրադարանային և սպորտային հատվածները: Մյուս մասնաշենքերի ճարտարապետներն են Սամվել Սաֆարյանը, Տիրան Մարությանը, Միքայել Մազմանյանը, Գևորգ Քոչարը, Արդվարդ Կանայանը, Ռաֆայել Իսրայելյանը և ուրիշներ: Համալիրի գլխավոր հատակագծի վրա աշխատել է Արտաշես Մամիջանյանը:


Տերյան փող. 105