ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
ԿԱՐԱՊԵՏ ԱՖՐԻԿՅԱՆԻ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ
XX դ. սկիզբ
Պետ. ցուցիչ՝ 1.6.32
Ճարտարապետ՝ Վասիլի Միրզոյան
Գտնվում
է կենտրոնական ավտոկայանի դիմաց՝ Ծովակալ Իսակովի պողոտայում։
Դեռևս
1892 թ. մեծահարուստ Կարապետ Աֆրիկյանը այստեղ հիմնել է գինու և կոնյակի գործարան,
որի արտադրանքը հաջողությամբ վաճառվել է Ռուսական կայսրության քաղաքներում և Եվրոպայում։
Համալիրի տարածքում եղել են արտադրական շինություններ և գործարանատիրոջ՝ XX դ. սկզբին
կառուցված ամառանոցը։
1921
թ. սեպտեմբերին Աֆրիկյանների ամառանոցում հյուրընկալվել են հայ մտավորականներ՝ Հովհաննես
Թումանյանը, Լեոն, Դերենիկ Դեմիրճյանը և այլք, ովքեր եկել էին Թիֆլիսից՝ Հայաստանի
օգնության կոմիտեի սեպտեմբերի 13–20-ը անցկացվելիք նիստին մասնակցելու նպատակով։
Երբեմնի
ընդարձակ համակառույցից պահպանվել են միայն ամառանոցը, արտադրական երկու շինություն,
գինու հսկայական նկուղ-մառանները։ Վերջիններս փորված են գրունտի տուֆաշերտի մեջ: Ամառանոցի
շենքում գործել է Խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության գիտահետազոտական
ինստիտուտը, որի կոլեկցիոն գինիների մառանում պահվում էր Սուքիասի հիշատակին 1586 թ.
Հայրապետ կազմողի քանդակած խաչքարը՝ բերված հին Ջուղայից, 1970-ական թթ.։
Աֆրիկյանների
ամառանոցը Երևանի տարածքում պահպանված միակ մերձքաղաքային տան օրինակն է: