ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
1932, 1940, 1956
Պետ. ցուցիչ՝ 1.6.2
Ճարտարապետ՝ Սամվել Սաֆարյան
Նախկինում՝ ՀԱՅԿԱԿԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ
Գտնվում
է Աբովյան և Տերյան փողոցների միջև՝ Վիկտոր Համբարձումյանի անվան պուրակում: Գլխավոր
մասնաշենքի շինարարությունն իրականացվել է երկու փուլով՝ 1932-1940 թթ. կառուցվել են
շենքի առանձին հատվածները, 1953-1956 թթ.՝ անավարտ մասերը: 1976 թ. գլխավոր մասնաշենքի
հյուսիսային կողմում, ճարտարապետ Ն. Տրոֆիմովի (Մոսկվա) նախագծով կառուցվել է նոր մասնաշենք,
որը Տերյան փողոցի կողմից երկրորդ հարկի անցումով կապված է առաջին շենքին: Գլխավոր
մասնաշենքը մեծածավալ (165 x 43 մ) կառույց է. ունի բուհական շենքերին բնորոշ լուծում
(լսարաններ, աշխատասենյակներ, լաբորատորիաներ և այլն): Ճակատները մշակված են շենքի
բարձրությամբ ընթացող որմնասյուների շարքով, որոնց խոյակների հարդարանքում օգտագործվել
են հայկական ազգային զարդաձևերը: Կառուցված է կոպտատաշ ու սրբատաշ բազալտի համադրությամբ:
Շենքի
հարավային գլխավոր ճակատի դիմաց 1985 թ. կառուցվել է Երկրորդ աշխարհամարտում զոհված
ինստիտուտցիներին նվիրված հուշաղբյուր (պետ. ցուցիչ՝ 1.6.2.1, ճարտարապետ՝ Ասլան Մխիթարյան)՝
կերտված կարմիր, սրբատաշ տուֆից: Կերպարի հիմքում ընկած է կյանքը խորհրդանշող հասկի
խիստ ոճավորված պատկերը: