ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՆԱՆՍԵՆՅԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ
2004
Քանդակագործ՝ Գևորգ Մշեցի
«Նանսենյան
անձնագիր» հուշարձանը գտնվում է Նոր Նորք վարչական շրջանում՝ Նանսենի անվան այգում։
Այն կարմիր տուֆից է, պատկերված է նանսենյան անձնագիրը, որը Առաջին համաշխարհային պատերազմից
հետո շնորհիվ նորվեգացի նշանավոր բևեռախույզ, գիտնական, դիվանագետ, ականավոր հումանիստ,
Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի տրվել է փախստականներին և քաղաքացիություն չունեցող անձանց։
Այն Նանսենի դիմանկարով նամականիշ է, որը գերբի փոխարեն ամրացվել է անձնագրերում։ Հայոց
ցեղասապնությունից փրկված շուրջ 320 հազար հայեր ևս ստացել են Նանսենյան անձնագիր։
Ֆ. Նանսենի փողոց 4/4