ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՀԱՅ ԵՎ ԱՐԱԲ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆ
2009
Քանդակագործներ՝ Սմբատ և Ռաֆիկ Մկրտչյաններ
Ճարտարապետ՝ Լևոն Մկրտչյան
Նկարիչ՝ Սերգեյ Մկրտչյան
Հուշարձանը
գտնվում է Երևանյան լճի ափին: Այն հայ ժողովրդի երախտագիտության արտահայտությունն է
Սիրիայի և Մերձավոր Արևելքի արաբական աշխարհին՝ Հայոց ցեղասպանությունից փրկված հայերին
օգնություն ցուցաբերելու համար:
Ճարտարապետական
հորինվածքով եռամաս է՝ արծիվ, բուրգ և Սիրիայի տարածքի պատկեր: Արծվաքանդակը խորհրդանշում
է ժողովրդի կամքն ու ոգու ուժը, բուրգը՝ ցեղասպանություն վերապրած հայ ժողովրդի վերծնունդը
և նոր կյանքի հնարավորությունը Սիրիայում և արաբական մյուս երկրներում։ Սիրիայի տարածքի
պատկերումը խորհրդանշում է այդ երկրի և արաբական աշխարհի տարբեր անկյուններում հաստատված
հայորդիներին, ինչպես նաև հայ և արաբ ժողովուրդների բարեկամությունը։
Հուշարձանի
արևմտյան ճակատին փորագրված է «1915», պատկերված է թռչունների երամ: Հյուսիսարևմտյան
կողմում տեղադրված երեք սալիկների վրա հայերենով, արաբերենով, անգլերենով արձանագրված
է՝ «ԵՐԱԽՏԻՔԻ ՅՈՒՇԱՐՁԱՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԷՆ ԱՐԱԲ ԺՈՂՈՎՈՒՐԴԻՆ»: Հարթակի ձախ կողմում նստարան
է, որի վրա երեք լեզվով փորագրված է՝ «Ի ՀԻՇԱՏԱԿ ՎԱՐՈՒԺԱՆ ՍԱԼԱԹԵԱՆԻ» (Կառուցումը նախաձեռնող
Դամասկոսի հայ համայնքի ներկայացուցիչն է) Հուշակոթողը կառուցված է Արմավիրի կարմիր
տուֆից: Բարձրությունը 12 մ է:
Պաշտոնական բացումը տեղի է ունեցել
2012 թվականին: