ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՀԻՆ ԵՎ ՆՈՐ ՄԱԼԱԹԻԱ
1973
Պետ. ցուցիչ՝ 1.7.4
Ճարտարապետ՝ Ֆելիքս Զարգարյան
1915
թ. Հայոց ցեղասպանության
ժամանակ զոհված մալաթիացիների հիշատակին նվիրված հուշարձանը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա
վարչական շրջանի Նոր Մալաթիա թաղամասի Սուրբ Աստվածածին եկեղեցուց ոչ հեռու՝ պուրակում:
Թաղամասի
բնակիչները, որոնցից շատերը հին Մալաթիայից գաղթածների սերունդներ են, իրենց շրջանն
անվանել են Նոր Մալաթիա և կանգնեցրել են կոթողն ի պատիվ հին ու նոր, վերածնված Մալաթիաների:
Հուշարձանը
բաղկացած է բարդ, աստիճանավոր կոնֆիգուրացիայով երկու պատերից: Շարվածքի համաչափ ելուստները,
որոնք կազմում են պատի հարուստ լուսաստվերներով բազմապրոֆիլ բարձրաքանդակը, քարի ծավալի
աստիճանական աճը դեպի կենտրոն, աստիճանավոր ուրվապատկերները, շինաքարի վառ կարմիր գույնը
ստեղծել են արտահայտիչ պլաստիկ կառուցվածք: Նիստերի վրա դիմաքանդակներ են:
Հուշարձանն
ունի եզակի ճարտարապետական հատկանիշ՝ պատերի աստիճանական և հետևողական բացահայտում:
Պարուրաձև հորինվածքում ամփոփված դինամիկ բնութագիրը դիտողին ստիպում է պտտվել հուշարձանի
շուրջը, նայել այն բոլոր կողմերից, ընկալման ամեն կետից բացում է պատկերի նոր եզրերը,
նոր հեռանկարները, իր մասերի նոր հնչեղությունը: Շարված է կարմիր սրբատաշ տուֆից: