ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ

Card image cap

Շառլ Ազնավուրի թանգարան


Ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ, շանսոնիե, երգահան, բանաստեղծ, կինոդերասան, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը երգարվեստի աշխարհում ուրույն մեծություն է:


«Ազնավուր» կենտրոնի ստեղծումը խոշոր նախագիծ է, որի վրա աշխատել է անձամբ Շառլ Ազնավուրը իր կյանքի վերջին երկու տարիներին։ Այն տեղակայված է Կասկադի բարձունքի վերին հատվածում։ Այստեղ կազմակերպվում են կրթական և մշակութային միջոցառումներ՝ համերգներ, ցուցահանդեսներ, կոնֆերանսներ։

Գործում է ինտերակտիվ թանգարան, որի 10 սրահներում ներկայացված են Շառլ Ազնավուրի կյանքի ամենաէական փուլերը՝ ընտանիքի պատմությունից մինչև համաշխարհային ճանաչում։ Բաժինները ներկայացված են աուդիոգիդի միջոցով՝ հենց Ազնավուրի ձայնի ուղեկցությամբ, ինչպես նաև տրամադրվում են բազմաբնույթ ֆունկցիոնալ հնարավորություններ նոր երգեր ստեղծելու և մշակելու համար: 

Ազնավուր կենտրոնում գործում է նաև կրթական և մշակութային կենտրոն՝ կինոարվեստի, երաժշտության և ֆրանսերենի ուղղվածությամբ: Այստեղ անցկացվում է նաև ֆրանսերենի ուսուցում, որտեղ դասավանդման դասական եղանակին զուգահեռ կիրառվում է  ֆրանսերենի յուրացման նոր մեթոդ՝ Ազնավուրի երգերի տեքստերի և երաժշտության օգնությամբ։ 

ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ


 


Վերին Անտառային փող. 192