ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ


2023


Քանդակագործ՝ Սարգիս Բաբայան

Ճարտարապետ՝ Լևոն Առաքելյան

Հայ քաղաքական և պետական գործիչ, ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար (1974-1988), ՀՀ Ազգային ժողովի նախագահ (1999), ՀՀ ազգային հերոս (հետմահու, 1999) Կարեն Դեմիրճյանի արձանը կանգնեցվել է նրա անունը կրող Երևանի Մարզահամերգային համալիրի դիմաց՝ Լենինգրադյան փողոցին հարող տարածքում: Արձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2023 թ. սեպտեմբերի 9-ին՝ համալիրի կառուցման 40-ամյակին նվիրված միջոցառումների ժամանակ:
Կարեն Դեմիրճյանը քանդակված է իր կերպարին բնորոշ շարժման մեջ,  դեպի ժողովուրդը քայլելիս: Արձանը բրոնզաձույլ է, 3.6 մ բարձրությամբ, պատվանդանի բարձրությունը 1.4-1.6 մ է, ունի թեք հարթակի տեսք՝ նման համալիրի աստիճաններին: Արձանը հարգանքի տուրք է հայազգի գործչին:


Ծիծեռնակաբերդի զբոսայգի