ԵԶԱԿԻ ՎԱՅՐԵՐ

«ԳՈՒՄ»-ի Շուկա
Այստեղ կարող եք ծանոթանալ հայկական կենցաղին և զգալ տեղական կյանքի իրական համը:
Հայ ժողովուրդը դարեր ի վեր հայտնի է իր հյուրընկալության ավանդույթներով, որի մեջ կարևոր դերակատարություն ունի հարուստ ու բազմազան խոհանոցը, համեղ միրգն ու բանջարեղենը, յուրահատուկ համեմունքներն ու քաղցրավենիքը: Այժմ էլ հայերը դեռ պահպանում են օրգանական սննդամթերք ստանալու տեխնոլոգիան և կերակրատեսակների ավանդական բաղադրատոմսերը:
Հայկական խոհանոցում օգտագործվող սննդամթերքը կարելի է գտնել երևանյան շուկաներում:
Ամենաայցելվողներից է «ԳՈՒՄ»-ի շուկան, որն իր անունը ստացել է մոտակա հանրախանութից: Այստեղ կարելի է ձեռք բերել օրգանական կաթնամթերք, միրգ և բանջարեղեն, համեմունքներ, քաղցրավենիք և այլն:
«ԳՈՒՄ»-ի շուկան Երևանի յուրահատուկ վայրերից է, որտեղ կարելի է ոչ միայն պարզապես գնումներ կատարել, այլև ծանոթանալ հայկական կենցաղին և զգալ տեղական կյանքի իրական համը: