ԵԶԱԿԻ ՎԱՅՐԵՐ

Card image cap

«ԳՈՒՄ»-Ի ՇՈՒԿԱ


«ԳՈՒՄ»-ի շուկան Երևանի յուրահատուկ վայրերից է, որտեղ կարելի է ոչ միայն գնումներ կատարել, այլև ծանոթանալ հայկական կենցաղին և զգալ տեղական կյանքի իրական ռիթմը:


Հայ ժողովուրդը դարեր ի վեր հայտնի է իր հյուրընկալության ավանդույթներով, որի մեջ  կարևոր դերակատարություն ունի հարուստ ու բազմազան  խոհանոցը, համեղ միրգն ու բանջարեղենը, յուրահատուկ համեմունքներն ու քաղցրավենիքը: Այժմ էլ հայերը դեռ պահպանում են օրգանական սննդամթերք ստանալու տեխնոլոգիան և կերակրատեսակների ավանդական բաղադրատոմսերը: 

Հայկական խոհանոցում օգտագործվող սննդամթերքը կարելի է գտնել երևանյան շուկաներում: 

Ամենաշատ այցելվողներից է «ԳՈՒՄ»-ի շուկան, որն իր անունը ստացել է մոտակա  հանրախանութից (Государственный Универсальный Магазин):  Այստեղ կարելի է ձեռք բերել օրգանական կաթնամթերք, միրգ և բանջարեղեն, համեմունքներ, քաղցրավենիք և այլն:  


Խորենացի փող. 35