ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ

Card image cap

«Տաշիր» առևտրի կենտրոն


«Տաշիր» առևտրի կենտրոնը գործում է 2004 թվականից:


«Տաշիր» առևտրի կենտրոնը ունի 5 հարկ, որտեղ ներկայացված են  տարբեր ընկերությունների խանութ-սրահներ:

Առևտրի կենտրոնի 4-րդ հարկում ձևավորված է «Armenian Brands» միասնական հարթակը, որտեղ կգտնեք բացառապես  հայկական արտադրության հագուստ, կոշիկ և աքսեսուարներ ինչպիսիք են՝ «Պռեգոմեշ», «Sali», «RAF KANIAN», «Ava Shoes», «Avava», «Armos», «Ալեքս տեքստիլ» և այլն:

Հինգերորդ հարկը նախատեսված է երեխաների համար, որտեղ կարող եք ձեռք բերել` հագուստ, կոշիկ, խաղալիքներ և  մանկական կահույք:


Առևտրի կենտրոնում գործում է նաև սրճարան, մարզադահլիճ, բջջային հեռախոսների վերանորոգման կետ, նորաձևության սրահ և մի շարք այլ ծառայություններ:



Խորենացու փող. 33
+37410 545 435