ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
«Մեգամոլ Արմենիա»-ն առևտրի և ժամանցի բազմաֆունկցիոնալ կենտրոն է՝ Նոր Նորք վարչական շրջանում։
Առևտրի կենտրոնն ունի 6 հարկ, որտեղ ներկայացված է շուրջ 100 տեղական և միջազգային բրենդ։ Ստորգետնյա երեք հարկերում գործում է շուրջ 1800 մեքենայի համար նախատեսված ավտոկայանատեղի:
Բացի խանութ-սրահներից, մոլում գործում է տարածաշրջանի ամենամեծ խաղահրապարակը, կինոթատրոն, ռեստորան-սրճարաններ, ֆուդկորտ:
Առևտրի կենտրոնում ներկայացված է հայ նկարիչ Մինաս Ավետիսյանի «Գիշեր» որմնանկարը (1973 թվական), որը վերականգնվել է իտալացի մասնագետների կողմից՝ Ֆաբրիցիո Իակոբինիի գլխավորությամբ։
Այստեղ է տեղակայված Գինեսի ռեկորդների գրքում գրանցված շատրվան:
Գայի պող. 16
+37415 777 777