ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ԱԼԲԵՐՏ ԱԶԱՐՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ


2022


Քանդակագործ՝ Գերասիմ Շահվերդյան


Հայ նշանավոր մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի, Եվրոպայի կրկնակի և Ասիական խաղերի չեմպիոն, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) և Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի պատվավոր նախագահ, ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ Ալբերտ Ազարյանի (1929-2023) կիսանդրին տեղադրված է  Մոսկովյան 3 հասցեում գտնվող և չեմպիոնի անունը կրող Մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի բակում: Բրոնզաձույլ կիսանդրին տեղադրվել է 2022 թ. դեկտեմբերի 1-ին: Բացման արարողությանը մասնակցել է նաև 93-ամյա Ալբերտ Ազարյանը: 

Կիսանդրին տեղադրված է խաչաձև պատվանդանի վրա: Վերջինս խորհրդանշում է օղակների վրա աշխարհահռչակ հայորդու կատարած այն վարժությունների համալիրը, որը Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի կողմից հավաստագրվել է իբրև «Ազարյանական խաչ»: Պատվանդանի դիմային ճակատին փորագրված է՝ ԱԼԲԵՐՏ ԱԶԱՐՅԱՆ. ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԵՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ:

Կիսանդրին կերտվել է ըստ այն նկարի, երբ 27-ամյա մարզիկն առաջին անգամ արժանացավ օլիմպիական չեմպիոնի կոչման (1956): 


Մոսկովյան փողոց 3