ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԵՎ ԱՅԳԻՆԵՐ

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀՐԱՊԱՐԱԿ
Քաղաքաշինական համակցումը՝ ճարտարապետ Լևոն Վարդանյանի
Բացումը՝ 2008 թ. հոկտեմբերի 21
Գտնվում է Կենտրոն վարչական շրջանում՝ Ալեքսանդր Մյասնիկյանի անվան հրապարակի հարևանությամբ՝ Երևանի քաղաքապետարանի դիմաց:
Հրապարակի տեղում նախկինում Իսակովի փողոցն էր՝ եզրային բարձր մայթերով ու տարբեր
կառույցներով՝ Աֆրիկյանների նախկին բամբակամամլիչ գործարան (XIX դ.-XX դ. սկիզբ, հետագայում՝ մթերային խանութ,
քանդել են 2000-ական թթ. սկզբին, Մոսկվայի տան և հարակից շենքերի կառուցման ժամանակ), բնակելի տուն
(XIX դ.-XX դ. սկիզբ, քանդել են
2000-ական թթ. սկզբին), «Արարատ» տրեստի համակառույցը և այլն։
Երևանի քաղաքապետարանի շենքի կառուցումից հետո (2004 թ., ճարտարապետներ՝ Ջիմ Թորոսյան, Ռոմիկ
Մարտիրոսյան, կոնստրուկտոր՝ Հենզել Հակոբյան, ՀՀ պետական մրցանակ՝ 2007 թ.) հաստատվել
է հրապարակի քաղաքաշինական համակցությունը, որի հեղինակը ճարտարապետ Լևոն Վարդանյանն
է։ Հիմնական սկզբունքն այն էր, որ հրապարակին հարող քաղաքաշինական կառույցը պետք է
լինի Երևանի քաղաքապետարանի շենքը։ Այնուհետև քաղաքապետարանի շենքի դիմաց կառուցվել
են Մոսկվայի տունը (2005 թ., ճարտարապետ՝ Լևոն Վարդանյան, բացումը՝
01.04.2007 թ.), «Գլաձոր» համալսարանը, «Երևան պլազա» բիզնես կենտրոնը:
Հրապարակի
հանդիսավոր բացումը և անվանակոչումը տեղի է ունեցել 2008 թ. հոկտեմբերի 21-ին: Բացումը
կատարել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան