ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԵՎ ԱՅԳԻՆԵՐ
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄՅԱՍՆԻԿՅԱՆԻ ՀՐԱՊԱՐԱԿ
1980-ական, 2005
Պետ. ցուցիչ՝ 1.6.131
Քաղաքաշինական համակցումը՝ ճարտարապետ Լևոն Վարդանյանի
Ալեքսանդր
Մյասնիկյանի հրապարակը գտնվում է Կենտրոն վարչական շրջանում՝ Ռուսաստանի հրապարակի
հարևանությամբ։ Այն նախատեսված էր Երևանի գլխավոր հատակագծերով, սակայն ձևավորվել է
ավելի ուշ։ Հրապարակի գլխավոր շեշտադրումը խորհրդային պետական, կուսակցական և ռազմական
գործիչ, գրականագետ Ալեքսանդր Մյասնիկյանի՝ վարդագույն գրանիտից կերտված, ուղղանկյուն
պատվանդանի վրա տեղադրված ամբողջ հասակով արձանն է (1980, ճարտարապետ՝ Ջիմ Թորոսյան,
քանդակագործ՝ Արա Շիրազ)։
Ալեքսանդր Մյասնիկյանի հրապարակ