ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԵՎ ԱՅԳԻՆԵՐ
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀՐԱՊԱՐԱԿ
2006 թ.
Գտնվում է Սայաթ-Նովայի, Մարշալ Բաղրամյան և Մեսրոպ Մաշտոցի պողոտաների հատման հանգույցում՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի դիմաց։
Իբրև քաղաքաշինական հանգույց՝ ստեղծվել է դեռևս խորհրդային
տարիներին և հայտնի էր «Օպերայի մերձակա հրապարակ» անվամբ:
2006 թ., «Հայաստանում Ֆրանսիայի օրեր» միջոցառման
օրերին անվանակոչվել է «Ֆրանսիայի հրապարակ», որի բացմանը ներկա էին նաև Ֆրանսիայի
նախագահ Ժակ Շիրակը և աշխարհահռչակ հայ շանսոնյե Շառլ Ազնավուրը։
2011 թ. Ֆրանիսայի նախագահ Նիկոլա Սարկոզին ի նշան
հայ-ֆրանսիական բարեկամության և ՀՀ-ի անկախության 20-ամյակի կապակցությամբ՝ Երևան
կատարած իր այցի ժամանակ Հայաստանին է նվիրել է XIX դ. ֆրանսիացի նկարիչ, նատուրալիստական
ուղղության ներկայացուցիչ Ժյուլ Բաստիեն-Լըպաժի (1848-1884 թթ.) արձանը, որը հեղինակել
է ֆրանսիացի աշխարհահռչակ քանդակագործ Օգյուստ Ռոդենը, 1887 թ.: Արձանը տեղադրվել է Ֆրանսիայի հրապարակի կենտրոնական մասում: Հանդիսավոր
բացումը տեղի է ունեցել 2011 թ. հոկտեմբերի 7-ին:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան