ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
«Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոն
Այստեղ կարելի է ձեռք բերել հայկական ավանդական զարդեր, ոսկուց, արծաթից պատրաստված իրեր:
Երևանի կենտրոնում է գտնվում մեր քաղաքի աշխատողների թվով ամենամեծ առևտրաարդյունաբերական կենտրոնը՝ «Ոսկու աշխարհ» առևտրային կենտրոնը, որտեղից կարելի է ձեռք բերել հայկական ավանդական զարդեր, ոսկուց, արծաթից պատրաստված իրեր՝ ադամանդներով և այլ թանկարժեք քարերով, ինչպես հայ հայտնի դիզայներների, այնպես էլ միջազգային բրենդների եզակի աշխատանքներ։
Զարդերի անսահաման տեսականին կարող է զարմացնել և հիացնել յուրաքանչյուրին, տարատեսակ գնային կատեգորիաների հուշանվերներ, ոսկուց և արծաթից բացառիկ նմուշներ կարելի է գտնել «Ոսկու աշխարհում», որտեղ մեկ հարկի տակ հավաքված են հայ վարպետների հրաշալի զարդերի լավագույն նմուշները։
Առևտրի կենտրոնը նաև իդեալական վայր է արվեստասերների համար՝ թանկարժեք մետաղից պատրաստված արվեստի գլուխգործոցներով հիանալու և գնելու համար: