ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
«Տաշիր Սթրիթ» առևտրի կենտրոն
Կենտրոնը գտնվում է մայրաքաղաքի սրտում՝ դինամիկ զարգացող Հյուսիսային պողոտայի տարածքում:
Առևտրի կենտրոնում գործում է 70 խանութ-սրահ, ինչպես նաև «Վերնիսաժ» տաղավարը, որտեղ զբոսաշրջիկները կարող են գնել ավանդական ազգային հուշանվերներ, հնաոճ իրեր, զարդեր և այլ աքսեսուարներ:
2018 թ.-ից առևտրի կենտրոնն ունի նոր մշակութային և զբոսաշրջային ուղղվածություն: Այնտեղ կազմակերպվում են թանգարանային բացառիկ ցուցանմուշների ցուցադրություններ:
Ցուցադրությունների թեմատիկան պարբերաբար փոփոխվում է և յուրաքանչյուր նոր ցուցադրություն լինում է սպասված թե՛ քաղաքացիների և թե՛ զբոսաշրջիկների համար։
Շրջելով «Տաշիր Սթրիթ»-ում այցելուները կարող եք զգալ հայկական մշակույթի շունչը, ինչպես նաև մասնակցել կազմակերպվող միջոցառումներին։
Հյուսիսային պողոտա 6/2
+37412 202 202