ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՄՓՌԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ


2018 թ.,


Քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան

 

Հայկական գամփռի արձանը բացվել է 2018 թ. օգոստոսի 23-ին, Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգու Տերյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում: Այն Ամստերդամի հայ համայնքի նվերն է Երևանի 2800-ամյակի կապակցությամբ։ Քանդակի կառուցումը նախաձեռնել է Ամստերդամում գործող «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամը: Կազմակերպվել է հանգանակություն, որին մասնակցել են ոչ միայն տեղի հայերը, այլև՝ շատ նիդեռլանդացիներ:

Քանդակը պատրաստված է բրոնզից, չափերն են՝ 160 x 100 x 40 սմ: Պատվանդանի վրա հայերեն և անգլերեն գրված է.


ԱՄՍՏԵՐԴԱՄԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻՑ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻՆ 2800-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻ ԱՌԹԻՎ:


Քանդակը կանգնեցվել է ի պատիվ «Գամփռ» («Գելխեղդ») տեսակի շան, որը հայերը հազարամյակներ շարունակ բուծել են Հայկական լեռնաշխարհում, և որին Միջազգային Կինոլոգիական Միությունը 2011 թ. փետրվարի 10-ին ճանաչել է որպես Հայաստանի ազգային, բնիկ ցեղատեսակ:

 

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Տերյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկ