ԹԱՏՐՈՆՆԵՐ

Card image cap

ՇԵՆՔ ԿՈՍՏԱՆԴԻՆ ՍՏԱՆԻՍԼԱՎՍԿՈՒ ԱՆՎԱՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ


1931 թ.


Պետ. ցուցիչ՝ 1.6.178.1.1

Ճարտարապետներ՝ Գևորգ Քոչար, Կարո Հալաբյան, Միքայել Մազմանյան

Թատրոնի շենքը գտնվում է Աբովյան-Թումանյան, Հին Երևանցի փողոցների միջև ընկած հատվածում՝ Աբովյան փողոց, 7 հասցեում:                  

Կառուցվել է 1930-1931 թթ.՝ որպես Կառուցողների ակումբ: Երևանի առաջին կոնստրուկտիվիստական շենքերից է: Կառուցված է փողոցի կարմիր գծի վրա, ունի հարավ-արևելքից հյուսիս-արևմուտք ուղղությամբ ձգվող ուղղանկյուն հատակագիծ (109,9 x 10,2 մ)՝ ներքին բակով: Բաղկացած է երկու մասնաշենքից: Առաջին մասնաշենքում տեղի էին ունենում խմբային պարապմունքներ, կազմակերպվում էին ցուցահանդեսներ, երկրորդում գործում էր ՀԽՍՀ Ֆիզկուլտուրայի և սպորտի կոմիտեն:

Թատրոնի շենքում առաջին ներկայացումը կայացել է 1933 թ. հունվարին՝ Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայով: 1937 թ. շենքը հատկացվել է ռուսական դրամատիկական թատրոնին: Բացումը տեղի է ունեցել նույն տարվա նոյեմբերի 15-ին՝ Տուր եղբայրների և Շեյնինի «Առերեսում» պիեսի ներկայացմամբ: Կ. Ստանիսլավսկու անունով է կոչվել 1938 թ.: Թատրոնի հիմնական խնդիրը հանդիսատեսին ռուս դասական գրականությունը ներկայացնելն է: Հիմնադիրն ու առաջին գեղարվեստական ղեկավարը եղել է Լևոն Քալանթարը: 1960-ական թթ. շենքը հիմնովին վերակառուցվել է. փոփոխություններ են կրել հատակագծահորինվածքային և ճարտարապետական լուծումները, մասնաշենքերի ոճական միասնությունը, ամրացվել են կոնստրուկցիաները: Միաժամանակ խաթարվել է ճակատների նախնական տեսքը մոխրագույն ծեփվածքով որմերը երեսպատվել են բաց օքրայի երանգի ֆելզիտի, ստորին շարքերը՝ բազալտի սալիկներով: Որոշ ձևափոխումներ է կրել 1990-ական թթ., վերանորոգվել է 2000 թ.:

Հարավ-արևմուտքից հավելվել է կցակառույց («Դրագոն գարդեն» ռեստորան):

 «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Խ.Աբովյան փ. 7
+37410 569 199