ԺԱՄԱՆՑ
Երևանի ամառային ջրաշխարհը գտնվում է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Մյասնիկյան պողոտայի վրա՝ Երևանի կենդանաբանական և բուսաբանական այգիների միջև։ Ջրաշխարհը բացվել է 2001 թվականին։
Բացօթյա ջրաշխարհը զբաղեցնում է 2,5 հա տարածք։ Առկա է 2 մեծ լողավազան, 1 մանկական լողավազան, 1 VIP լողավազան և 3 լողավազան՝ ջրային սլայդներով։ Գործում են սննդի կետեր և ռեստորան՝ 120 հոգու տարողությամբ։
Մյասնիկյան պող. 40
+37499 638 998