ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԵՎ ԱՅԳԻՆԵՐ

Card image cap

ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹԻ ԱՆՎԱՆ ԶԲՈՍԱՅԳԻ


1980-ական թթ.


Գտնվում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Դավիթ Անհաղթի փողոցի վերջնամասում։ Բաժանված է չորս հարթակների և տարբեր գործառնական գոտիների։

Զբոսայգու մուտքի մոտ գտնվում է վաղ միջնադարի նշանավոր հայ փիլիսոփա Դավիթ Անհաղթի (V–VI դդ.) բրոնզե հուշարձանը, որը տեղադրված է սրբատաշ գրանիտե պատվանդանի վրա (1985 թ., քանդակագործ՝ Սերժ Մեհրաբյան, ճարտարապետ՝ Էդուարդ Սաֆարյան)։

2023 թ. սկսվել են զբոսայգու հիմնանորոգման աշխատանքները։ Կանաչապատվել է 1 հա տարածք, ստեղծվել է գեղարվեստական բետոնե և գրանիտե սալիկներով սալահատակ, փոխվել են բազալտե եզրաքարերը, 1200 քառ. մ տարածքի վրա հիմնվել է ռետինե հատակով մանկական խաղահրապարակ, տեղադրվել են նոր նստարաններ, վերականգնվել է լուսավորության ցանցը, կառուցվել են ջրավազաններ, վերակառուցվել են տրավերտինե սալիկներով պատված և մոտ 270 քառ. մ մակերես ունեցող ճեմուղիները։

Նախատեսվում է կառուցել երգող շատրվաններ՝ պահպանելով կասկադաձև հին շատրվանները։


Դավիթ Անհաղթ և Ռուբինյանց փող. խաչմերուկ