ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԵՎ ԱՅԳԻՆԵՐ
Գտնվում
է Աջափնյակ վարչական շրջանում՝ Հրազդանի կիրճի եզրին, Կիևյան կամրջի (Հրազդանի մեծ
կամուրջ) հարևանությամբ։
Հիմնադրվել
է 1970 թ.՝ հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 100-ամյակի առթիվ։ Ժողովրդի
շրջանում հայտնի է «Թումոյի այգի» անվամբ։ Զբաղեցնում է 7 հա տարածք։
2009–2010
թթ. Թումոյի այգին վերակառուցվել է. ստեղծվել են ֆուտբոլի և բասկետբոլի խաղադաշտեր,
մանկական խաղահրապարակներ, տնկվել է շուրջ 1000 ծառ, կառուցվել են հետիոտնային և հեծանվային
ուղիներ, ներդրվել է ոռոգման ավտոմատ համակարգ։
Այգուն
հյուսիսից հարող տարածքում՝ նախկին «Արագած» կինոթատրոնի մերձակայքում, ամերիկահայ
«Սիմոնյան կրթական հիմնադրամի» նախաձեռնությամբ (ղեկավարներ՝ Սեմ և Սիլվա Սիմոնյաններ)
2011 թ. կառուցվել է Հայաստանում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների առաջին կենտրոնը
(հեղինակ՝ լիբանանցի հայտնի ճարտարապետ Բեռնար Խուրի), որտեղ բազմաթիվ երեխաներ անվճար
ուսումնասիրում են տեխնոլոգիաներ և դիզայն։
Այգում
պարբերաբար անցկացվում են տարաբնույթ միջոցառումներ։ Այն խնամվում է բացառապես «Թումո»
կենտրոնի կողմից և մեծ ժողովրդականություն է վայելում քաղաքի բնակչության շրջանում։