ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԵՎ ԱՅԳԻՆԵՐ
ՖՐԻՏՅՈՖ ՆԱՆՍԵՆԻ ԱՆՎԱՆ ԱՅԳԻ
2012
Գտնվում
է Նոր Նորք վարչական շրջանի առաջին զանգվածում՝ Ֆրիտյոֆ Նանսենի փողոցում։
Այգու
բուն տարածքը Գայի պողոտայից բաժանվում է Սուրեն Նազարյանի անվան պուրակով, որտեղ բարձր
պատվանդանին տեղադրված է Գայի (Հայկ Բժշկյանց) հուշարձանը (1977, քանդակագործ՝ Սուրեն
Նազարյան, ճարտարապետ՝ Սարգիս Գուրզադյան):
Նորվեգացի
բևեռախույզ, գիտնական, դիվանագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր, Ազգերի լիգայում փախստականների
հարցով գլխավոր լիազոր, հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակին
նվիրված միջոցառումների շրջանակում՝ 2012 թ. Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանի հիմնարկեքով
(ճարտարապետ՝ Ալբերտ Սոխիկյան) սկսվել են հուշահամալիրի շինարարական աշխատանքները:
Այնուհետև հարևանությամբ կառուցվել են Սուրբ Աստվածածին փոքր եկեղեցին, երիցատունը
(ճարտարապետներ՝ Ալբերտ և Արտաշես Սոխիկյաններ, շինարար՝ Յուրի Ավագյան): Շինարարությունը
ֆինանսավորել են ՀՀ վաստակավոր բժիշկներ Կառլեն և Սառա Եսայանները: Թանգարանի բացումը
և եկեղեցու օծումը տեղի է ունեցել 2014 թ. հոկտեմբերի 12-ին:
Հուշահամալիրի
տարածքում տեղադրված են շուրջ երեսուն քանդակներ՝ նվիրված հայ ժողովրդի պատմությանը,
անվանի հայորդիներին և հայ ժողովրդի բարեկամներին։